News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը գնահատում է ԵԱՀԿ-ի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նա նշել է, որ Ռուսաստանը տեսնում է ԵԱՀԿ ձգտումը՝ օգնել Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը, տեսնում է ԵԱՀԿ դրական մասնակցությունը Անդրկովկասում կայունության հարցերով ժնեւյան բանավեճերում։ «Գոյություն ունեն բավականին լուրջ խոչընդոտներ՝ դեպի կարգավորում առաջխաղացման համար։ ԲԱյց համենայն դեպս, բոլոր արտաքին ներառված խաղացողները տրամադրված են, որ պայմաններ ստեղծեն կողմերի միջեւ փոխզիջումներ որոնելու համար»,- ասել է Լավրովը։ Նրա խոսքով Ռուսաստանը հետեւողականորեն կողմ է արտահայտվում աշխարհում ԵԱՀԿ-ի դերակատարման բարձրացմանը, քանի որ ԵԱՀԿ պատասխանատվության տարածաշրջանում անվտանգության ու վստահության ամրապնդումը, բաժանարար գծերի ջնջումը պարտադիր առաջնայնություններ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ