News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վանաձորի բնակչուհի, 29–ամյա Ազնիվ Դունամալյանը բարի մարդկանց օգնության կարիքն ունի։ Ազնիվը տառապում է ավշային հանգույցների քաղցկեղով։ Չարաբաստիկ հիվանդությունը 29–ամյա աղջկա մոտ ի հայտ է եկել 2010 թվականից։ Տեւական բուժումներից հետո նրա առողջական վիճակը կայունացել է, սակայն հոր մահվանից հետո հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել, ինչի դեմ Ազնիվն ու իր ընտանիքն արդեն անզոր են պայքարել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Ազնիվի մայրը՝ Անահիտ Հայրապետյանը, NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է, որ դստեր առողջական վիճակն օրեցօր վատթարանում է, իսկ ընտանիքը հնարավորություն չունի անգամ քիմիաթերապիայի վերջին կուրսը ավարտին հասցնելու համար։ Մայրը չի աշխատում, ընտանիքը թոշակի եւ 19 հազար դրամ նպաստի հույսին է։

«Բուժման գումարը շատ մեծ է, նպաստ ենք ստանում, մեկ էլ 19,000 դրամ թոշակ: Բուժման էս կուրսը արժի 400,000, իրա հիմնական դեղորայքը մոտ 380,000 դրամ է կազմում, բայց այլ դեղորայքի կարիք էլ ենք ունենում։ Հատուկ ապարատ ենք դրել, քանի որ երակներ չունի: Բաներ կան, որ հիվանդանոցը չունի, մենք ենք գնում: Իմ ամուսինը 4 տարի առաջ է մահացել, մինչ այդ մեզ օգնել է անհատ ձեռներեց, ում շատ շնորհակալ ենք, բայց հիմա հայտնվել ենք բացարձակ անօգնական ու անելանելի վիճակում։ Ազնիվի բուժման կուրսը ընդհատվել է  գումարի բացակայության պատճառով»,–ասել է մայրը։

Նշենք, որ Ազնիվը գտնվում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Մայիսի 1–ին բոլորում է նրա 30–ամյակը,նրա միակ ցանկությունն ու երազանքը շուտափույտ կազդուրվելն է։

Ազնիվին աջակցել ցանկացողները կարող են փոխանցում կատարել ԻՆԵԿՈԲԱՆԿի հետեւյալ քարտային հաշվեհամարին՝ 2051454953751001 կամ զանգահարել մոր՝ Անահիտ Հայրապետյանի հեռախոսահամարով՝ 094319087։

Տպել
Ամենաշատ