News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռայանս Փրիբասը երեքշաբթի հայտարարել է, որ Սան Ֆրանցիսկոյի դատարանը «գժվել է»՝ չեղարկելով նախագահ Դոնալդ Թրամփի հերթական իմիգրացիոն որոշումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պարզապես Իններորդ շրջանային դատարանը գժվել է», - լրագրողներին հայտարարել է Փրիբասը, որին մեջբերում է Hill պարբերականը։ «Պարզ է, որ մեր երկրում կարելի է ընտրել դատարանները», - նշել է նա ու հավելել. «Մենք գործողություններ կձեռնարկենք՝ այն բողոքարկելու համար»: Փրիբասի խոսքով, դատարանի որոշումը կվերանայվի, եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ լինի դիմել ԱՄՆ Գերագույն դատարան։

Նշենք, որ երեքշաբթի դատարանն արգելափակել է  ապօրինի ներգաղթյալների քաղաք-ապաստանների ֆինանսավորումը դադարեցնելու Սպիտակ տան կարգադրությունը։ Տվյալ որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Սպիտակ տան իրավազորությունը կքննարկվի դատարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ