News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում երկար ժամանակ շրջանառվում էին լուրեր, թե 4-րդ ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքով ընտրված պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում որոշել է փոխարինել նույն ընտրատարածքից առաջդարված ԱԺ 5-րդ գումարման ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանով, թեպետ Ն. Ազիզյանը նրանից ավելի շատ քվե է ստացել:

Ի վերջո, ի՞նչ որոշում է կայացվել Գ. Ծառուկյանի կողմից, «Իրավունքը» ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի համալիրում հետաքրքրվեց հենց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդից, որը մասնավորապես նշեց. «Նապոլեոն Ազիզյանը մեր հարգարժան գործընկերն է, հարգարժան մարդ է, իր առողջական վիճակով է զբաղված, բուժվում է»:

Թե ի՞նչ առողջական խնդիրներ ունի Նապոլեոն Ազիզյանը, եւ արդյոք դա կարող է խանգարել, որպեսզի որպես ընտրված պատգամավոր, անցնի օրենսդրական աշխատանքի, մեզ հետ զրույցում նորընտիր պատգամավորն ասաց.

«Չէ, այ ցավդ տանեմ, ի՞նչ առողջական խնդիր, ընդամենը ոտքս է ցավում: Ճիշտ է, դա էլ է առողջական խնդիր համարվում, բայց կամաց-կամաց անցնում է: Դա ի՞նչ կապ ունի խորհրդարան գնալու հետ:

Դեռեւս որեւէ պայմանավորվածություն ձեռք չե՞ք բերել, թե, ի վերջո, գնալու եք խորհրդարան, թե ոչ:

Պայմանավորվածության խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է: Դուք երեւի տեսել եք, թե պարոն Ծառուկյանն ինչպես է վերաբերում մարզիկներին, նա չի նայում բարեկամ, ծանոթ, հարեւան, այլ նայում է, թե ով է ճիշտ, ով է ուժեղ, ով է լավը:

Հիմա ես ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մեր ընտրատարածքում առաջին տեղն եմ գրավել, ինքն էլ արդար մարդ է, նման բան չի կարող լինել, որ ինքն ասի՝ թող էս գնա, էն չգնա: Գագիկ Ծառուկյանը արդար եւ ճւշտ որոումներ է կայացնում, իսկ օրենքով ընտրված պատգամավոր եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ