News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վենեսուելան կարող է լքել Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (ԱՊԿ), եթե այդ տարածաշրջանային դաշինքն առանց իր համաձայնության Բոլիվարյան Հանրապետության իրադրության շուրջ ԱԳՆ ղեկավարների նիստ անցկացնի։ Այս մասին ապրիլի 25-ին, Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում հայտնել է երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Դելսի Ռոդրիգեսը։ ԱՊԿ մշտական խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել այսօր՝ ապրիլի 26-ին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։ 

«Մենք չենք հանդուրժի կամայականությունը։ Եթե առանց Վենեսուելայի համաձայնության ԱՊԿ ԱԳ նախարարների որեւէ հանդիպում անցկացվի, ես երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյից կարգադրություն եմ ստացել սկսել Վենեսուելայի՝ այդ կազմակերպությունից դուրս գալու ընթացակարգը»,-հայտարարել է Ռոդրիգեսը։

Նա հավելել է, որ մայիսի 2-ին Սալվադորում տեղի կունենա Լատինաամերիկյան եւ կարիբյան երկրների ԱԳՆ ղեկավարների արտահերթ նիստ, որտեղ, ինչպես նախատեսվում է, կքննարկվեն Վենեսուելայում «սահմանադրական ժողովրդավարական կարգը» խաթարելու փորձերը։

Ապրիլի սկզբից Վենեսուելայում հակակառավարական հանրահավաքներ են տեղի ունենում, որոնք հաճախ վերածվում են ոստիկանության հետ բախման։ Ընդդիմադիր «Ժողովրդավարական միասնականության դաշինք»-ի տվյալներով՝ միայն ապրիլի 20-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ավելի քան 220 մարդ է տուժել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ