News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իսլամիստական «Երջանկություն» (Saadet partisi) կուսակցության առաջնորդ Նեջմեթին Էրբաքանը կոչ է արել, որ մահմեդական երկրներն իրենք իրենց համար ստեղծեն հակահրթիռային պաշտպանության համակարգ։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  Էրբաքանն անդրադարձել է Թուրքիայում տեղադրվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգերին եւ նշել, թե թուրքական իշխանությունները վախենալով իրենցից,  ոչ թե սկզբում, այլ վերջում անպայման կասեն «այո» տեղադրմանը։

«Մենք՝ մահմեդական երկրներս, պետք է մեր հակահրթիռային պաշտպանության համակարգը ստեղծենք։  Գյավուրի հակահրթիռային պաշտպանությունից ոչ մի լավ բան չի գա»,-նշել է Էրբաքանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ