News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Հիգասի-Հոնգանձի տաճարի երկու հոգեւորականներ 40 տարվա անխոնջ աշխատանքի արդյունքում կարողացել են արտաժամյա աշխատավարձ ստանալ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին։

Հոգեւորականները դիմում են ներկայացրել՝ պահանջելով 40 տարվա ընթացքում իրենց հասանելիք գումարը, որը տաճարը, համաձայն իր կանոնակարգի, չի վճարել նրանց արտաժամյա աշխատանքի համար։ Երկու տղամարդիկ աշխատել են ուխտավորներ ընդունելու եւ գիշերը նրանց տաճարում տեղավորելու ուղղությամբ։ Հաճախ նրանք աշխատել են սովորականից ավելի շատ՝ ամիսը 130 ժամ։ Տաճարի ղեկավարությունը հաշվի է առել, որ կանոնակարգը չի համապատասխանում ժամանակակից օրենսդրությանը եւ վճարել է ամբողջ գումարը։

1973 թվականից՝ ավելի քան 40 տարի, երբ հոգեւորականները սկսել են աշխատել, տաճարը նրանց պարտք է մնացել 6,6 միլիոն յեն (մոտ 65 հազար դոլար)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ