News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում ավազակը խանութ է մտել, սակայն ազդանշանային համակարգի հանկարծակի գործելու հետեւանքով դժվարությամբ է շինությունից դուրս եկել։ Տեսագրությունը, որտեղ արձանագրվել են նրա գործողությունները, հրապարակել է տեղի ոստիկանական բաժինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տեսագրությունում երեւում է՝ ինչպես  ավազակը տանիքով հայտնվում է հագուստի խանութում։ Որոշ ժամանակ անց նա մի քանի անգամ փորձում է դուրս գալ միեւնույն ճանապարհով, սակայն ապարդյուն։ Դրանից հետո նա փորձում է փախչել պատուհանով կամ դռնով՝ կրկին ապարդյուն։ Ուստի նա եւս մեկ անգամ փորձում է հասնել առաստաղին դարակների վրայով՝ կոշիկներով, սակայն ընկնում է։

Ոստիկանության տվյալներով՝ արդյունքում նա գտել է դուռը, որի միջոցով կարողացել է հեռանալ առանց որեւէ բան գողանալու։ Այժմ նրան որոնում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ