Աշխարհի ամենատեսարժան օդանավակայանը կարիբյան Սաբա կղզու Հուանչո Իրաուսկին օդանավակայանն է: Զբոսաշրջիկներն այն ընտրել են գեղեցիկ եւ արտասովոր տեսարանների շնորհիվ: Վարկանիշը կազմել է PrivateFly հետազոտական ընկերությունը:
Ըստ Lenta-ի՝ Հուանչո Իրաուսկին օդանավակայանը ներառվել է նաեւ աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանների տասնյակում: Այս օդանավակայանում թույլատրված է միայն երեք տեսակի օդանավների վայրէջքը, իսկ 400 մետր երկարությամբ թռիչքուղին ամենակարճն է աշխարհում:
Երկրորդ տեղում Իռլանդիայի Դոնեգոլ օդանավակայանն է: Այստեղ միայն մեկ ավիաընկերություն է կանոնավոր չվերթներ իրականացնում:
Երրորդ տեղում ֆրանսիական Նիսի Լազուրե ափ օդանավակայանն է: Առաջին տասնյակում ներառվել են նաեւ Ջիբրալթարի, Քուինսթաունի (Նոր Զելանդիա), բրիտանական Լոնդոն Սիթի, Կարիբյան կղզիների Արքայադուստր Հուլիանայի, ամերիկյան Օռլանդոյի, բրիտանական Բարրայի եւ կանադական Տորոնտո Սիթի օդանավակայանները: