News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Սահմանադրական դատարանի նիստը, ըստ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցի, սկսվեց նախօրեին դատարանին փոխանցված նյութերի ճակատագրի վերաբերյալ ճշտումներով։

Պարզվեց, որ նյութերի մի մասը կրիչի վրա չի ձայնագրվել։ Դրա հետ կապված՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ որեւէ այլ նյութ հավելելու համար, հայցորդ կողմը պետք է հավելյալ միջնորդություն ներկայացնի, հակառակ դեպքում դատարանը չի կարող դրանք ընդունել։ «Դա դառնում է աշխատանքի ոճ»,-նշեց Հարությունյանը։ Հիշեցնենք, որ խոսքը լրացուցիչ նյութերի մասին է, որոնք գործին կցելու մասին նախօրեին միջնորդել էր հայցորդ կողմը։

Այնուհետեւ հայցորդ կողմին հարցեր տալու հերթը հասավ գործով պատասխող Գլխավոր դատախազությանն էր, մասնավորապես՝ Գլխավոր դատախազության հատուկ կարեւորությամբ գործերի վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանինը։

Դատախազության ներկայացուցչին հետաքրքրում էին արձանագրված խախտումների վերաբերյալ գրավոր հաղորդումների բացակայության շուրջ հարցերը։ Քանի որ այսօր կրկնվեց երեկվա իրադրությունը, երբ պատասխանողը ելույթներին ու մեկնաբանություններին վերաբերող հռետորական հարցեր էր տալիս, ՍԴ նախագահը ստիպված էր հերթական անգամ հիշեցնել, որ պետք է հարցեր տալ ըստ էության։ «Պետք չէ 3-4 անգամ տալ միեւնույն հարցը»,- նկատեց Գագիկ Հարությունյանը։

Հստակեցնելով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիրքորոշումը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ դատախազության կողմից համապատասխան արձագանք չի եղել արդեն հայտնի խախտումների վերաբերյալ հաղորդումներին։ «Դա խոսում է հանցավոր անգործության մասին»,-հայտարարեց Զուրաբյանը։ Ի պատասխան Գագիկ Հարությունյանը հիշեցրեց հարցը քաղաքական հայտարարության համար օգտագործելու անթույլատրելիության մասին։

Հետո դատախազության ներկայացուցիչն ավելի հեռուն գնաց եւ հետաքրքրվեց՝ արդյոք հայցորդները ստուգե՞լ են հանցագործությունների մասին տեղեկությունների արժանահավատությունը։ Դաշինքի իրավաբան Տիգրան Եգորյանը ստիպված էր հիշեցնել, որ օպերատիվ ստուգումների գործառույթները պետք է իրականացնեն պետական մարմինները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ