News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի հետ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը՝ նշելով, որ դա եւս մեկ քայլ է ցեղասպանությունների միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Էդուարդ Շարմազանովն առանձնակի կարեւորել է բանաձեւի հեղինակ Ռոբին Բյոհնիշի ներդրումը փաստաթղթի ընդունման հարցում եւ իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ նշելով. «Այդ քայլով Չեխիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Ձեր այդ որոշումը եւս մեկ քայլ էր դեպի լույսի հաղթանակը խավարի նկատմամբ»:

Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը՝ հավելելով, որ Թուրքիան մինչ օրս չի փոխել իր ձեռագիրը. շարունակում է հերքել Հայոց ցեղասպանության փաստը եւ չի ցանկանում առերեսվել իր պատմության հետ:

«Ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի եւ այն ճանաչելու ու դատապարտելու շնորհիվ է հնարավոր կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը»,-փաստել է ԱԺ փոխնախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
1.5 մլն զոհերի անուն–ազգանունները ճշտելը նշանակում է տրվել Թուրքիայի օրակարգին. Մարուքյան
Մեր պետությունն այս պետությունն է, սակայն կորցրած հայրենիքի սխալներից պետք…
Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի
Եվրախորհրդարանում Բուլղարիայի ներկայացուցիչ Անգել Ջամբասկին…
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին…
Ամենաշատ