News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրաժարականին «միանշանակ այո» են ասել հարցման մասնակիցների 18 տոկոսը, իսկ «ամենայն հավանականությամբ այո»՝ 27 տոկոսը։ Այս մասին են վկայում ապրիլի 7-10-ը Լեւադա կենտրոնի իրականացրած հարցման տվյալները, հաղորդում է РБК-ն։

Անցյալ տարվա մայիսից վարչապետի հանդեպ վստահության մակարդակը կտրուկ անկում է ապրել։ Համաձայն հարցման՝ 2016 թվականի մայիսին վարչապետին լիովին վստահել են հարցման մասնակիցների 14 տոկոսը, 9 տոկոսը՝ դեկտեմբերին, ընդամնեը 3 տոկոսը՝ սույն թվականի ապրիլին։ Մեդվեդեւին «Հիմնական վստահողների» քանակը 39 տոկոսից հասել է 30-ի անցյալ տարվա մայիսին, իսկ այս տարվա ապրիլին դրանց թիվը 33 տոկոս է։ Աճել է նաեւ Մեդվեդեւին բոլորովին չվստահող հարցման ենթարկվածների թիվը՝ 14-ից 19 տոկոս համապատասխանաբար։

Վերջին տարիներին հարցման ենթարկվածները բացասաբար են վերաբերվում վարչապետին։ Նվազել է վարչապետին համակրանք հայտնողների թիվը (2013-ի 12 տոկոսից  2017-ի ապրիլին այն հասել է 8-ի)։ Հարցվածների թիվը, որոնք նրա մասին «ոչ մի վատ բան չեն կարող ասել», 29 տոկոսից հասել է 21-ի։

Լեւադա կենտրոնի սոցիոլոգ Ստեփան Գոնչարովն ասել է, որ Մեդվեդեւի վարկանիշն ընկել է  Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնու նկատմամբ հետաքննության, ներքին տնտեսական խնդիրների եւ «հետղրիմյան կոնսենսուսի» արդյունավետության նվազելու պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ