News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախօրեին Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի ընդունարան է եկել անսովոր այցելու՝ արջուկ, ում բերել է տեղացիներից մեկը, հայտնում է Վրաստանի Հանրային հեռարձակողի առաջին ալիքը:

Տղամարդը 1,5-ամսական արջուկին գտել է Ցկնեթի-Բեթանիա ճանապարհին: Նա ասել է, որ նախ դիմել է Թբիլիսիի կենդանաբանական այգի, որտեղ, սակայն, կենդանուն չեն ընդունել: Դրանից հետո նա ուղեւորվել է խորհրդարան, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո կենդանու հետ հեռացել է:

Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն պարզաբանել է, որ օրենքի համաձայն կենդանաբանական այգին նոր կենդանիների կարող է ընդունել, եթե հարցը համաձայնեցված է Վրաստանի Շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի պահպանության տեսչության հետ, փոխանցում է «Sputnik-Գրոզիա»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ