News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 26-ի իր նիստում որոշում է կայացրել մրցակցային օրենսդրության խախտման համար կիրառել նախազգուշացում՝ «Յումակս» ընկերության հանդեպ:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովին էին դիմել մի քանի տասնյակ մաքսային բրոքերներ, ինչպես նաեւ խոշոր տնտեսվարողներ՝ («Զիգզագ», «Վորլդ Վիժն», «Յուքոմ», «Արարատ գինու կոնյակի գործարան», «Ռուսալ Արմենալ» եւ այլն), որոնք բողոքում էին մեր երկրում միջազգային փոստային առաքումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող DHL ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ-ի գործունեությունից:

«Խնդիրն այն է, որ «Յումակս» ընկերությունը տեղեկացրել էր, որ DHL–ի ցանցով ներմուծված բեռների մաքսային ձեւակերպումները իրականացվելու են բացառապես իրենց կողմից: Հակառակ դեպքում, մաքսային ձեւակերպումներից հրաժարվող բոլոր ընկերությունների եւ ֆիզիկական անձանց բեռները հետ կուղարկվեն:

Ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը պարզել է, որ Հայաստան ուղարկվող բեռների եւ փոստային առաքումների բավականին մեծ մասը բերվում է հենց DHL ընկերության միջոցով, հետեւապես վերջինիս նման վարքագիծը սահմանափակում է դաշտում մրցակցությունը՝ բացասաբար անդրադառնալով բրոքերների հետագա գործունեության վրա:

Մրցակցային օրենսդրության խախտման փաստով, «Յումակս» (DHL) ընկերությանը տրվել է նախազգուշացում՝ կարճ ժամկետում խախտումը եւ սահմանափակումները վերացնելու հանձնարարականով:

Տեղեկացնենք, որ արդեն իսկ վարույթի ընթացքում ընկերությունը կատարել է ՏՄՊՊՀ պահանջը, հայտարարության միջոցով տեղեկացնելով, որ բոլորը սահմանափակումներն արդեն իսկ վերացված են եւ ընկերությունը պատրաստ է աշխատելու նախկին սկզբունքով: Հայտարարությունը տեղադրել է նաեւ ընկերության պաշտոնական կայքում»,-ասված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ