News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի դատավորներն արդեն զգալիորեն ավելի լավ են պատրաստված կիբերհանցագործությունները քննելուն: Ապրիլի 26-ին մտավոր սեփականության պաշտպանության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Վահագն Հարությունյանը: Քննարկման կազմակերպիչներն են Microsoft Armenia-ն եւ Հայ-ամերիկյան առեւտրի պալատը:

Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ դատավորներն անգամ չէին կարող պատկերացնել, թե ինչու պետք է հայցում նշել՝ վնասակար հարձակումը որ ip-ից է բխում: Հիմա իրավիճակը նկատելիորեն փոխվել է՝ 2015 թվականին առաջարկվել է Արդարադատության նախարարության Ակադեմիայում կիբերհանցագործությունների դասընթաց անցկացնել: Այս գիտելիքները շատ կօգնեն ապագա քննիչներին, դատախազներին եւ դատավորներին:

Մտավոր իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն Սարգիս Կնյազյանն իր հերթին նշեց, որ նախկինում հանրապետությունում մտավոր սեփականության, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիների գործերով ոչ մի դատավոր չկար: Նրանց համար ծրագրեր անցկացվել են, սակայն ոչ նպատակային կերպով, օրինակ՝ շրջանների դատավորների համար: Մինչդեռ ակնհայտ է, որ նման գործերի գերակշիռ մասը Երեւանում է քննվում: «Իսկ եթե դատավոըն իր վարույթում նման գործեր չունենա, նա պարզապես կմոռանա այն, ինչ սովորել է»,- նշեց Կնյազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ