News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանում տեղի է ունեցել հայկական ծագումով Ռուսաստանի քաղաքացու՝ Մարատ Ուելդանովի գործով նիստը, հաղորդում է haqqin.az-ը։

Նիստը տեղի է ունեցել փակ ռեժիմով։ Դատախազը կարդացել է մեղադրական ակտը։ Դրանից հետո ելույթ է ունեցել Մարատ Ուելդանովը, ով իր մեղքը չի խոստովանել։

Նիստի ընթացքում հինգ վկա է հարցաքննվել։

Ուելդանով-Գալստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է եւ Բաքվում գործուղման մեջ էր գտնվում։ 2016-ի հունիսի 6-ին նա գործուղվել է Բաքու՝  «Formula-1»-ի հետ կապված։ Ժամանելուն պես նա կապի դուրս չի եկել։ Նա մեղադրվում է թմրանյութեր, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, պահելու, փոխադրելու եւ իրացնելու մեջ:

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ձերբակալվածի հարազատներին առաջարկել է ըմբռնումով մոտենալ այդ երկրի առանձնահատկություններին, որտեղ «հայկական ծագումը շատ է բարդացնում նրա պաշտպանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ