News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թեհրանն անհրաժեշտ է համարում Իսրայելին զանգվածային ոչնչացման ցանկացած զենքից զրկելը, այդ թվում՝ միջուկային եւ քիմիական: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհկանը:

«Մենք վստահ ենք, որ պետք է միջազգային կամք ձեւավորվի՝ ուղղված միջուկային զինաթափմանը: Մերձավոր Արեւելքում, ամեն դեպքում, հարկավոր է զինաթափել Իսրայելին, նրան զրկել զանգվածային ոչնչացման ցանկացած զենքից, այդ թվում՝ միջուկային եւ քիմիական, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար»,- անվտանգության հարցերի Մոսկվայի համաժողովում ունեցած ելույթում ասել է իրանցի պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ