News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերներն ի վերջո կհանգեցնեն թուրքական պետության կործանման: Ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ Հայկական հարցը կրկին արդիական կդառնա, բայց անկախ Հայաստանի իշխանություններից:

«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում, Իրաքում, դիմակայությունն Իրանում եւ Թուրքիայում: Այս ամենը կհանգեցնի առավել փոփոխությունների, այդ թվում՝ սահմանների: Ես կանխատեսել էի, որ մինչեւ 2025 թվականը քրդական պետություն կստեղծվի, հիմա էլ նույն կարծիքի եմ: Դա, բնականաբար, կհանգեցնի Հայկական հարցի բարձրացման»,- նշեց Պապյանը: Նա հավելեց, որ, այո՛, Թուրքիան կարող է զարգանալ տնտեսական տեսանկյունից:

«Բայց Իրանի, Մերձավոր Արեւելքի հետ Թուրքիայի տարաձայնությունները լուրջ մարտահրավեր են, որոնք ի վերջո, իմ համոզմամբ, կհանգեցնեն թուրքական պետության կործանման»,- ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ