News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօր՝ ապրիլի 26-ին կայացած նիստում բջջային կապի օպերատորները պարտավորվել են կանխել երկրորդային շուկայում լիցքավորման քարտերի թանկացումը:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովը ստացել է բողոքներ տարբեր վաճառակետերում բջջային կապի լիցքավորման քարտերի գնի բարձրացման վերաբերյալ: Խնդրի առնչությամբ մամուլում եւս եղել են մի շարք հրապարակումներ: Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն, որի ընթացքում տեղեկատվություն է պահանջել բջջային կապի ոլորտում գործող երեք ընկերություններից:

Ներկայացված տեղեկատվության վերլուծությունից պարզվում է, որ «Յուքոմ», «ՎիվաՍելլ-ՄՏՍ» եւ «ԱրմենՏել» ընկերությունները վերալիցքավորման քարտերի վաճառքը հիմնականում կազմակերպում են միջնորդների միջոցով, որոնք էլ իրենց հերթին վերավաճառում են քարտերը՝ ստանալով որոշակի միջնորդավճարներ:

Բջջային կապի օպերատորները ՏՄՊՊՀ-ին տեղեկացրել են, որ տարեսկզբից նվազեցրել են լիցքավորման քարտերի վերավաճառքով զբաղվողների միջնորդավճարները: Ընկերություններն այս քայլը մեկնաբանում են իրենց մարքետինգային քաղաքականությամբ, ըստ որի, որոշակի բիզնես ռիսկերով պայմանավորված՝ առաջացել է ծախսերը նվազեցնելու անհրաժեշտություն:

Zangi-ն միակ մեսենջերն է, որն ամբողջությամբ հայաֆիկացված է և ունի հայկական ստիկերներ:

Շփվեք ընկերների հետ ավելի արագ և ուրախ։ Բեռնեք, Zangi-ն անվճար է:

Այսպես. «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի դեպքում միջնորդավճարի նվազումը կազմում է մոտ 2.5 տոկոս, «Յուքոմի» դեպքում՝ մոտ 3, իսկ «ԱրմենՏելի» պարագայում՝ մոտ 2 տոկոս:

Կարեւորելով սպառողների շահը, Հանձնաժողովն առաջին հերթին ուսումնասիրել է, թե օպերատորները ինչ այլընտրանքային տարբերակներ են առաջարկում, որպեսզի սպառողները կարողանան քարտեր գնել դրանց անվանական արժեքին համապատասխան՝ առանց հավելյալ գումարի:

Պարզվել է, որ բոլոր օպերատորների պարագայում կարելի է խնդիրը համարել կարգավորված, քանի որ թե գրասենյակային ցանցի, թե օնլայն տարբերակով եւ թե վճարային համակարգերի միջոցով հնարավոր է ձեռք բերել լիցքավորման քարտ՝ առանց հավելյալ գումարի՝ 500 դրամ լիցքավորելու դեպքում վճարելով 500, 1000-ի դեպքում՝ 1000 դրամ եւ այլն:

Ստացվում է, որ խնդիրն առաջացել է վերավաճառողների, այլ կերպ ասած՝ երկրորդային շուկայում, որտեղ գործում են հազարավոր անհատներ եւ ընկերություններ: Հանձնաժողովում կազմակերպված քննարկումների ընթացքում բջջային կապի օպերատորները պատրաստակամություն են հայտնել հնարավորության սահմաններում վերահսկելու դաշտը եւ անգամ խզելու պայմանագրերը այն միջնորդների հետ, ովքեր քարտերը կվերավաճառեն անվանական արժեքից բարձր գնով:

Նիստում ներկայացվեց նաեւ, որ ուսումնասիրվել է, թե որքանով է սպառողների համար հասանելի այլընտրանքային լիցքավորման տարբերակները, որպեսզի սպառողները զերծ մնան հավելյալ գումար վճարելուց: Հանձնաժողովը ամրագրել է, որ հանրապետության ողջ տարածքում գործում են բջջային կապի օպերատորների տասնյակ գրասենյակներ, բացի այդ հասանելի են առցանց վճարման համակարգերն ու տերմինալները, որոնց միջոցով այս ծառայության համար լրացուցիչ գումար, այլ կերպ ասած՝ միջնորդավճար չի գանձվում:

Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը օպերատորներին հորդորեց լինել առավել հետեւողական՝ խնդրի վերջնական կարգավորման հարցում եւ հնարավորինս կանխել իրենց ծառայությունների գնի բարձրացումը՝ երկրորդային շուկայում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ