News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եվրոպական հատվածի բոլոր ռազմավարական օբյեկտները նշանառության տակ կհայտնվեն, եթե Լեհաստանում ամերիկյան ՀՀՊ համակարգը զինվի «Տոմահավկ» թեւավոր հրթիռներով: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի Գլխավոր շտաբից:

ԱՄՆ-ը ավելի քան 10 տարի զբաղված է հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի ստեղծմամբ: Մոսկվայում մի քանի անգամ ասել են, որ նման գործողությունները սասանում են ռազմավարական կայունության հիմքերը:

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ավելի վաղ հաստատել է, որ մտադիր է շարունակել ՀՀՊ համակարգի ստեղծման աշխատանքը: Վաշինգտոնում նշել են, որ գլխավոր սպառնալիք են ներկայացնում Իրանը եւ Հյուսիսային Կորեան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ