News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածուների «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի եւ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի ծաղրանկարների շարքը հայտնվել է երգիծական Charlie Hebdo պարբերականի նոր համարում, որը կրպակներում կհայտնվի հինգշաբթի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ծաղրանկարներից մեկում պատկերված է ընտրությունը, որը ընտրողները պետք է անեն Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում. պատկերում նախագահի երկու թեկնածուներն են, նրանց հետ՝ հարազատների դիմանկարները։ Մակրոնի կողքին կինն է՝ Բրիջիթը, ով ամուսնուց մեծ է 24 տարով։ Լը Պենի կողքին հայրն է՝ «Ազգային ճակատի» հիմնադիր Ժան-Մարի Լը Պենը։ «Էմանուելն ու իր մա՞յրը...թե՞ Մարինն ու իր հայրը»,-մակագրված է նկարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ