News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ցանցահենության մակարդակը նվազում է, բայց շատ դանդաղ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է «Microsoft» ընկերության Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի մտավոր սեփականության բաժնի ղեկավար Լորան Սինյորեն, ով մասնակցել է Երեւանում մտավոր սեփականության պաշտպանության քննարկումներին։ Քննարկման կազմակերպիչներն են «Microsoft Armenia»-ն ու Հայ-ամերիկյան առեւտրի պալատը։ 

Նա նշել է, որ 2017 թվականի մարտին Երեւանում ընկերությունն արձանագրել է հարձակման 3 խոշոր աղբյուր՝ 5-6 հազար ip-հասցեներով։ «Մենք չգիտենք, թե դրանք ինչպիսի օգտատերեր են կամ ինչպիսի սարքավորումներ՝ համակարգիչներ, պլանշետներ կամ հեռախոսներ։ Իհարկե թիվը կարող է այնքան էլ մեծ չլինել, բայց դա միայն Երեւանի համար է եւ միայն մեկ ամսվա ընթացքում»,-նշել է Սինյորեն։

Նա հավելել է, որ այդ տվյալներն ընկերությունը ազատորեն ներկայացնում է բոլոր պետական կազմակերպություններին, որպեսզի նրանց օգնի տեղեկատվական անվտանգության քաղաքականության հետ կապված։

 «Հարձակումներն ավելի շատ վնասում են չարտոնագրված սոֆթի օգտատերերին։ Իսկ Հայաստանում, դժբախտաբար, դրա օգտագործման տոկոսը հասնում է 86-ի։ 10 տարի առաջ այդ թիվն 90-95 տոկոս էր, եւ այդ գործընթացը նվազում է շատ դանդաղ, եթե համեմատենք Ռուսաստանի կամ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ, -  նշել է «Microsoft»-ի ներկայացուցիչը։

Լորան Սինյորեն ուշադրություն է դարձրել, որ սոֆթի վրա պետք է ծախսել համակարգչի ու կապի ծախսերի առնվազն 10-15 տոկոսը։ Բայց նույնիսկ այդ հարաբերականորեն ոչ մեծ գումարները ոչ ոք չի ցանկանում վճարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ