News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի կառավարության անդամներին կոչ է արել անել հնարավոր ամեն բան, որպեսզի «Ազգային ճակատ»-ի թեկնածու Մարին Լը Պենը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստանա ամենացածր արդյունքը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լը Ֆոլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի ունեցավ կիրակի օրը։ Ըստ դրա՝ նախագահի պաշտոնի համար պայքարը կշարունակեն «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենն ու «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը։

«Հանրապետության նախագահը բոլոր նախարարներին խնդրել է մասնակցել երկրորդ փուլի քարոզարշավին եւ այնպես անել, որ Մարին Լը Պենը ստանա հնարավորինս ցածր արդյունք», — ասել է Լը Ֆոլը՝ ամփոփելով Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած նախարարների կաբինետի նիստը։

Նա նշել է, որ Մակրոնն, ամենայն հավանակությամբ, առաջ կանցնի, սակայն հարց է ծագում, թե ինչպիսի «հաշվով»։

«Էմանուել Մակրոնի հաղթանակը հավանական է, ես արդեն այդ մասին ասել եմ, խնդրահարույց է «Ազգային ճակատ»-ի արդյունքը, որը կախված կլինի բոլոր ուժերի մոբիլիզացումից։ Արդյոք Լը Պենը կստանա՞ 30-35 տոկոս, թե 40 տոկոս, միեւնույնը չէ», - հայտարարել է Լը Ֆոլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ