News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Հասրաթյանների ընտանիքին հաջողվել է 15 տարի գոյություն ունեցող խնդիրը լուծել 8 ամսվա ընթացքում: Ընտանիքի հոր՝ զինվորական Վարդանի համար, զգալիորեն կրճատվել է ուսերին եղած տարիների բեռը: Ավելին, նա հաճելի անակնկալ է մատուցել բանակից տուն զորացրված որդուն:

Աշխատանք ու նաեւ տուն չունենալու պատճառով, Հասրաթյանները տարիներ շարունակ ստիպված են եղել մի բնակավայրից մյուսը տեղափոխվել եւ վարձակալությամբ ապրել Իջեւանում, Կապանում ու Վայքում: Ի վերջո, 15 տարի առաջ նրանց հաջողվել էր ռմբակոծությունից վնասված մի տուն գնել Գորիսի թաղամասերից մեկում, սակայն շինարարությունն ավարտին հասցնել եւ սեփական տանիք ունենալ չեն կարողացել: Այս ու նաեւ հանրապետության տարբեր մարզերում բնակվող 135 ընտանիքի բաղձալի երազանքն իրականություն է դարձել աջակցող կողմերի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հաջողված համագործակցության շնորհիվ:

«Ընտանիք կազմելու օրից ի վեր ես ու կինս, հետո նաեւ երեխաներս, երբեք չենք կարողացել զգալ սեփական անկյուն ունենալու բերկրանքը. ճակատագրի թելադրանքով միշտ տեղից տեղ ենք տեղափոխվել, տնից՝ տուն: Վարձակալված բնակարանը երբեք քո սեփականի նման չի կարող ջերմացնել: Փառք Աստծո, հիմա հարմարավետ տուն ունենք, ընտանիքս միասնական է. էլ ի՞նչ է պետք մարդուն՝ երջանիկ լինելու համար: Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի հայրը՝ Վարդանը:

«Օգնելով այս ընտանիքներին՝ մենք մերժում ենք անտարբերությունը եւ կարեւոր ուղերձ ենք հղում հասարակությանը. ժամանակը հարկավոր է ծախսել օգտակար գործերի վրա: Այդպես է ստեղծվում արժեքը: Այդպես են կայանում անհատը, ընտանիքն ու ազգը: Հարկավոր է սահմանել լավ նպատակ եւ ձգտել դրա իրականացմանը: Ժամանակը չի սպասում: Խնդիրների բեռի տակ կծկվելով եւ ինքնավստահությունը կորցնելով ոչնչի չենք հասնի: Մինչդեռ լավ նպատակների շուրջ միավորվելով, կարող ենք լուծել ցանկացած խնդիր: Այս ծրագրի հիմքում այդ մոտեցումն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ամեն օր, գործ ունենալով Հայաստանի տարբեր ծայրերում բնակվող մարդկանց հետ, լինելով մեր գյուղերում ու շփվելով հատկապես տան կարիք ունեցող ընտանիքների հետ, համոզվում եմ, որ բնակարանային պայմանների բարելավման հետ բացահայտվում է նաեւ ընտանիքի թաքնված ներուժը, նոր կենսակերպը դառնում է խթան՝ ավելիին հասնելու համար: Այս ծրագիրը օգնում է հաղթահարել ոչ միայն սոցիալական, կենցաղային աղքատությունը, այլեւ մտքի եւ ոգու»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2016թ.-ին բնակարանաշինության ծրագրով Սյունիքի մարզում աջակցություն է ստացել 3 ընտանիք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Մարզերը՝ Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում. Ճամբարակում սպասարկման նոր կենտրոն է բացվել (ֆոտո)
Բիզնես գործունեությանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ը պատասխանատու մոտեցում է դրսևորել տարբեր ծրագրերի միջոցով՝ մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու ուղղությամբ...
«RED». «բոլորը մեկում» առաջարկ՝ հարմարավետությունն ու որակը գնահատող հաճախորդների համար
Նորարարական կոնվերգենտ լուծումների հարթակ՝ բաց ֆիքսված կապի բոլոր օպերատորների համար...
«Անհատական օգնական» ծրագիրը կարծրատիպեր է կոտրում մարզերում (ֆոտո)
Դպրոց շաբաթական մեկ կամ երկու անգամ եմ տանում, որովհետև դրսում շատ դժվար է իր համար...
Ամենաշատ