News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային խիստ քննադատել են հոնորարի համար, որը նրան կվճարեն Canton Fitzgerald LP բանկի կազմակերպած համաժողովում, հայտնում է BBC News-ը:

Հոնորարը՝ 400 հազար դոլար, բանկի ղեկավարությունը հաստատել է:

Պարբերականի լրագրողներ Չառլի Գասպարինոն եւ Բրայան Շվարցը Օբամային «Ուոլ Սթրիթի նոր հաստաքսակ» են անվանել եւ նրան հիշեցրել են իր երբեմնի քննադատական խոսքն ուղղված բանկիրներին:

«Ես նախագահ չեմ առաջադրվել այն նպատակով, որ օգնեմ Ուոլ Սթրիթի հաստաքսակ բանկիրների կույտին»,- 2009 թվականին CBS-ի հետ հարցազրույցում ասել էր Օբաման:

BBC News-ը նշել է, որ Canton Fitzgerald-ի ղեկավարության հաստատած Օբամայի հոնորարը փաստացի 2 անգամ ավելի է, քան 2015 թվականին Հիլարի Քլինթոնի ստացածը, որը 3 անգամ ելույթ է ունեցել Goldman Sachs բանկի կազմակերպած համաժողովներին:

Օբամային քննադատել է նաեւ Vox պորտալի լրագրող Մեթյու Իգլեսիասը՝ հայտարարելով, որ եթե ԱՄՆ նախկին նախագահն այս փողերը ստանա, ապա «խաչ կքաշի այն ամենի վրա, ինչին հավատում է»:

Իգլեսիասի կարծիքով՝ Օբաման պետք է հրաժարվեր Canton Fitzgerald-ի համար ելույթ ունենալուց եւ սովորեր հանուն բարի նպատակների զոհողության գնալուն, մասնավորապես՝ պոպուլիստներին դիմակայելու համար:

Համացանցի շատ օգտատերեր նույնպես բացասաբար են վերաբերվել նման փողերի դիմաց համաժողովում ելույթ ունենալու նախկին նախագահի որոշմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ