News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախի մարտական դիրքերից մեկում ապրիլի 25-ին մահացած հայտնաբերված 19-ամյա զինծառայող Կարեն Ավետիսյանի ինքնասպանության վարկածին հարազատները չեն հավատում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարենի մորաքույր Ալինա Աբրահամյանը. «9 ամսվա ծառայող զինվորը չէր կարող զենքի հետ անփույթ վարվել»:

Ալինա Աբրահամյանի խոսքով, Կարեն Ավետիսյանը գնդացրորդ է եղել եւ եթե ինքն իրեն է կրակել, ապա պետք է գնդացրով կրակած լիներ, սակայն, տիկին Ալինայի խոսքով, Կարենի ստացած վնասվածքը գնդացրի փամփուշտից հասցված վիրավորում չի եղել:

«Գնդացրի փամփուշտը մոտ 12 սմ է, պատահական 3-4 սմ-ի մասին չի խոսքը։ Այրվածքն էլ է շատ փոքր, նշանակում է, որ հեռավորություն է եղել։ Մոտիկից եթե լիներ միայն կոկորդի փոքր վնասվածքը չէր լինի, այլ ավելի շատ վնասվածքներ ստացած կլիներ»,- ասաց Ալինա Աբրահամյանը:

Մորաքրոջ խոսքով, Կարեն Ավետիսյանը բանակում ծառայակիցների հետ խնդիրներ չի ունեցել, գոհ է եղել ծառայությունից: Նա մոր հետ վերջին անգամ խոսել է եւ ասել, որ պատրաստվում է դիրքեր բարձրանալ:

«Ամսի 28-ին մայրը պիտի գնար, որ դիրրքերից իջներ, մորը տեսներ։ Իր սիրած ուտելիքներն էր ուզել, պեչենի, քաղցր շոկոլադով, թփով տոլմա, հորքուրի սարքած խավիծը։ Հորքուրն ասել է՝ ավելի լավ է հալվա ուղարկեմ, Կարենն ասել ա՝ չէ, ես քո սարքած խավիծն եմ ուզում»,-պատմեց նա:

Ալինա Աբրահամյանի խոսքով, իրենք դեռ սպասում են դատաբժշկական փորձաքննության ավարտին. «Դատաբժշկական փորձաքննությունն արդեն նշանակված է, հարազատներից մարդիկ կան՝ քեռիներն են, հորաքրոջ տղան է, բայց իրանք չեն հասկանում։ Մենք որպես անկախ փորձագետ կամ վիրաբույժ չենք ընդգրկել այդ գործընթացի մեջ ու այնտեղ շատ հանգիստ կարող է սխալ տեղեկություն գնա»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի մարտական դիրքերից մեկում ապրիլի 25-ին մահացած հայտնաբերված 19-ամյա զինծառայող Կարեն Ավետիսյանը Երեւանի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ՝ հուլիսին: Կարեն Ավետիսյանը ընտանիքի միակ որդին էր, ունի իրենից փոքր քույր:

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմանում:

Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Կարեն Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝  իրեն ամրակցված գնդացրով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Ամենաշատ