News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում ապրիլի սկզբից շարունակվող անկարգությունները պետական հեղաշրջման փորձ են։ Այսպես է կարծում Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը։

«Դա աջակողմյան ուժերի հրահրած պետական հեղաշրջում է։ Եւ ես շատ եմ ցավում, որ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (ԱՊԿ) շարունակում է կառավարություններին տապալելու իր ավանդույթը», —RT հեռուստաալիքի հետ հարցազրուցի ժամանակ ասել է նա։

Սույն թվականի ապրիլի 4-ից Վենեսուելայում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում ընդդիմադիր ազգային վեհաժողովի իշխանությունը լրջորեն սահմանափակելու Գերագույն դատարանի վճռից հետո։ Ավելի ուշ որոշումը չեղարկվեց, սակայն ընդդիմության կողմնակիցները փողոց դուրս եկան՝ պահանջելով դատարանի անդամների հրաժարականն ու արտահերթ ընտրություններ անցկացնել։

Ապրիլի սկզբին ԱՊԿ արտահերթ նիստի ժամանակ հավանության արժանացվեց Վենեսուելայի շուրջ բանաձեւը՝ երկրում արձանագրելով ժողովրդավարական կարգի լուրջ ու ոչ սահմանադրական խախտում։ Փաստաթղթի տեքստը նախագահ Նիկոլաս Մադուրոյից պահանջել է ամբողջությմամբ  վերականգնել ընդդիմադիր ազգային վեհաժողովի բոլոր լիազորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ