Երեւանում տղամարդն ապրիլի 25-ին ինքնասպանության փորձ է կատարել: Նա կտրել է իր ձեռքի դաստակը եւ փորձել նետվել Դավիթաշենի կամրջից: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Երեկ երեկոյան 1984 թվականին ծնված տղամարդը Դավիթաշենի կամրջի տակ գտնվող հետիոտնի անցուղում ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով կտրել է իր ձախ ձեռքի դաստակը, այնուհետեւ փորձել է ցած նետվել»,-ասաց նա:
Կատարվում է հետաքննություն: