News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դատարանը երկու հազար եվրոյով տուգանել է Ֆրանսիայի Բեզյե քաղաքի քաղաքապետ Ռոբեր Մենարին՝ ատելություն բորբոքելու համար այն բանից հետո, երբ քաղաքական գործիչը հայտարարել է, որ տեղի դպրոցներում շատ են մուսուլման երեխաները։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC News-ին։

2016 թվականի սեպտեմբերին հանդես գալով LCI հեռուստաալիքի եթերում՝ նա ասել է. «Իմ քաղաքի կենտրոնի դասարանում երեխաների 91 տոկոսը մուսուլմաններ են։ Ակնհայտ է, դա խնդիր է։ Հանդուրժողականության սահմաններ կան»։

Ի պատասխան իր հասցեին քննադատության՝ Մենարը հստակեցրել է, որ «պարզապես նկարագրել է իրադրությունն իր քաղաքում»։ «Դա այն է, ինչ ես տեսնում եմ»,-հստակեցրել է նա։

Ֆրանսիական օրենքներն արգելում են մարդկանց էթնիկ պատկանելության կամ կրոնական համոզմունքների վիճակագրական տվյալներ հավաքել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ