News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հալեպահայ Հակոբ Կազանջյանը առաջին անգամ է Հայաստանում։ «Այստեղ շատ գեղեցիկ է։ Ինձ շատ է դուր գալիս»,- արցունքն աչքերին պատմում է նա իր տպավորությունների մասին։ Հայտնի գործարար, Kazanjian Watches ընկերության ղեկավար Րաֆֆի Կազաջյանի հայրը Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի բարձունքից առաջին անգամ էր տեսել Արարատ լեռը ու չէր կարողացել զսպել արցունքները։ «Նախնիներս Այնթափից են։ Ես ծնվել ու մեծացել եմ Հալեպում։ Միայն այն գիտեմ, որ իմ նախապապերը 1921-ին են Հալեպ ժամանել։ Հայրս այնտեղ է ծնվել։ Մայրս ծնվել է Այնթափից Սիրիա արտագաղթի ճանապարհին»,- պատմում է Հակոբ Կազանջյանը։

Կազանջյանների ընտանիքի ճակատագրի բնական հունը արդեն երկրորդ անգամ է խախտվում՝ 1921-ին նրանք Այնթափից Սիրիա են փախել , իսկ հիմա ՝ 2017-ին, ստիպված են փախչել Սիրիայի պատերազմից։ «Սիրիայում մենք հիմնել են ժամացույցների բիզնես, մենք այնտեղ գրասենյակներ, խանութներ ու տներ ունենք։ Այս պատերազմը մեզ շատ խանգարեց»,- թախծոտ աչքերով պատմում է Հակոբ Կազանջյանը։

20-րդ դարի սկզբին Ցեղասպանությունը վերապրած հայերից շատերը արտագաղթել են Մերձավոր արեւելք, մասնավորապես Սիրիա։ Այդ ընտանիքներից մեկի դուստրը, Աիդան, դեռ պատանեկության տարիներից շատ էր հետաքրքրվում ժամացույցներով, քանի որ լավատեղյակ էր շվեյցարական ժամացույցների ստեղծման ավանդույթների ու առասպելական պատմության մասին։ Ժամացույցների նկատմամբ նրա հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ նա երազում էր ամուսնանալ մի տղամարդու հետ, որը ժամացույցների արտադրությամբ է զբաղվում ու ընտանեկան բիզնես հիմնել։ Նրա երազանքը իրականացել է 1975-ին։ Աիդայի ամուսինը՝ Հակոբ Կազանջյանը դեռ 1960-ին հիմնել էր ընկերություն, որը զբաղվում է ժամացույցների վաճառքով։ Ժամանակի ընթացքում նրանց խանութների ցանցը տարածվել էր Սիրիայի ամբողջ տարածքով։ Kazanjian Watches-ը դարձել է Սիրիայի խոշորագույն ընկերություններից մեկը ժամացույցների վաճառքի ոլորտում։ Ընկերությունը վաճառում էր շվեյցարական ամենահայտնի ապրանքանիշերի ժամացույցներ, նաեւ զբաղվում ժամացույցների վերանորոգումով։ Տարիների ընթացքում փոքր ընտանեկան բիզնեսից Kazanjian Watches-ը վերածվել էր ժամացույցների արտադրության ոլորտում ամենահայտնի ու հեղինակավոր ապրանքանիշի՝ թե Սիրիայում , թե Մերձավոր արեւելքի մյուս երկրներում։

Հակոբ ու Աիդա Կազանջյանները երկու որդի ու մեկ դուստր ունեն։ Կրտսեր որդին՝ Րաֆֆի Կազանջյանը շարունակում է հոր գործը ու ղեկավարում ընտանեկան բիզնեսը։ 2009-ից սկսած նա վերջնականապես տեղափոխվել է պատմական հայրենիք՝ Հայաստան ու Հանրապետության հրապարակում «Մարիոթ Հայաստան» հյուրանոցում բացել Kazanjian Watches բրենդային ժամացույցների խանութ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ