News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ոստիկանների բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունենում, որը ստացել է «ցասման երթ» անվանումը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Le Figaro-ին։

Ակցիան սկսվել է Քսավ Ժուժելի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով՝ ոստիկանի, ով զոհվել է ապրիլի 20-ին Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։

«Այսօր տեղի է ունենում իրավապահների, հանրապետության պահապանների, Ազգային ոստիկանության սեւագործների հանրահավաքը», — հայտարարել է իրավապահ մարմինների աշխատակիցների արհմիության առաջնորդ Իվ Լեֆեբրը։ Նրա խոսքով՝ցուցարարները պահանջում են, որ ոստիկանության խնդիրներին ուշադրություն դարձնեն երկրի նախագահի երկու թեկնածուներն էլ։

Ցուցարաները վանկարկում են «Ոստիկանության վրա հարձակվում են, հասարակությունը վտանգի մեջ է», «Մենք աշխատում են դժոխային ռիթմով, մենք մասնավոր կյանքի իրավունք ունենք» կարգախոսներ։

Արհմիությունում հայտնել են, որ նրանք պահանջում են նվազագույն աշխատավարձի մեծացում 150 եվրոյով, ինչպես նաեւ ծառայություն կրելու գրաֆիկի փոփոխություն, որպեսզի ունենան կրկնապատկված հանգստյան օրեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ