News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 26-ից Ucom-ի շարժական կապի բաժանորդները կվայելեն ռոմինգի նոր՝ սակագները ԱՄՆ-ում ճամփորդելու ժամանակ։ Միանալով ԱՄՆ-ի խոշորագույն ցանցերից մեկին՝ АТ&Т-ին՝ բաժանորդները կվճարեն 29 դրամ դեպի Ucom-ի ցանց ելքային ու նույն ցանցից եկող մուտքային զանգի յուրաքանչյուր րոպեի, ինչպես նաեւ մեգաբայթի  համար նախկին 250 դրամի փոխարեն։

AT&T ցանց ցանգելու ու այդ ցանցից զանգեր ստանալու դեպքում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի այլ ցանցեր ու Կանադա զանգելու եւ զանգ ստանալու պարագայում բաժանորդները կվճարեն 59 դրամ յուրաքանչյուր րոպեի դիմաց։ Այլ ցանցերից մուտքային զանգերի համար կգործի 59 դրամ/րոպե սակագինը: Կարճ հաղորդագրության գինը նույնպես 59 դրամ է: Հայաստանի այլ ցանցեր եւ Արցախ զանգելու դեպքում կգործի 120 դրամ/րոպե սակագինը։ ԱՊՀ երկրներ զանգելու համար բաժանորդները կվճարեն 500 դրամ յուրաքանչյուր րոպեի համար, իսկ այլ միջազգային զանգերի համար կգործի 1500 դրամ/րոպե սակագինը։   

Հիշեցնենք, որ ռոմինգն ակտիվացնելու համար անհրաժեշտ է Հայաստանից մեկնելուց առաջ հավաքել *121# հրահանգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ