News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ամերիկյան ռազմածովային նավատորմը իր ամենահզոր սուզանավերից մեկն է ուղարկել Հարավային Կորեա, ռազմական հզորությունը ցուցադրելու բացահայտ մտադրությամբ։ ԱՄՆ ՌԾՈւ-ի Michigan նավի ժամանումը զգալիորեն ուժեղացնում է Թրամփի վարչակազմի առճակատումը Հյուսիսային Կորեայի հետ,- գրում է The Daily Beast–ը։

Michigan-ը մտել է Պուսան, Հարավային Կորեայի հարավում գտնվող խոշոր նավահանգստային քաղաք, ինչը ըստ ԱՄՆ ՌԾՈՒ հաղորդագրությունների «Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում ռազմական ուժերի կանոնավոր, ծրագրված տեղակայման շրջանակում սովորական այցելություն է» ։ Բայցեւայնպես սուզանավի ժամանումը Հարավային Կորեա պատահականություն չէ, համարում է հեղինակը։

«ՌԾՈՒ տրամադրության տակ չորս սուզանավեր են՝ կառավարվող հրթիռներով, որոնցից միայն մեկը կամ եկուսն են սովորաբար մարտունակության վիճակում լինում։ Michigan-ի ժամանումը Հարավային Կորեա՝ մեծ իրադարձություն է; Այն որ ՌԾՈՒ-երը սուզանավի ժամանման մասին հայտնել է պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ, նույնպես մեծ նշանակություն ունի՝ ռազմածովային ստորաբաժանումը սովորաբար չի մեկնաբանում իր անորսալի սուզանավերի ժամանումները կամ մեկնումները»,- ասվում է հոդվածում։

«Թրամփի վարչակազմը, ակնհայտորեն փորձում է  Կորեական թերակղզում վճռորոշ արդյունքներ ապահովել մինչեւ Հարավային Կորեայում մայիսի 9-ին ծրագրված ընտրություննները»,- ենթադրում է հեղինակը։

«Նախագահի բոլոր առաջատար թեկնածուները  կողմ են Փհենյանի նկատմամբ ավելի մեղմ մոտեցմանը։ Այլ կերպ ասած՝ եթե Թամփը ծրագրում է կանխարգելիչ հարձակում Հյուսիսային Կորայի դեմ, գործողություն, որն ի դեպ կարող է աշխարհը տանել դեպի լայնածավալ, աղետալի ռազմական գործողություններ, ուրեմն հնարավոր է ստիպված կլինի անել դա մինչեւ մայիսի 9-ը։ Այդ օրվանից հետո Հարավային Կորեան կարող է նվազ հյուընկալ դառնալ Michigan-ի ու հազարավոր ամերիկացի զինվորականների համար»,- գրումէ Էքսը։

«Հարավկորեացիներին ամենեւին չի տպավորել Michigan-ի այցելությունը ու թրամփյան «զենքերի թափահարումը» ։ Սուզանավի ժամանումը լուսաբանվել է կարճ լրատվական հրապարակումով՝ ամենառազմական տրամադրված թերթերից մեկի կայքում»,- հայտնել է Ռոբերտ Քելին՝ Պուսանում ազգային համալսարանի քաղաքագիտության պրոֆեսորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ