News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը պարզաբանել է իրավապահների գործողությունները՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ կապակցված խախտումների մասին հաղորդագրությունների հավաստիությունը պարզելու հարցում։

Սահմանադրական դատարանի նիստի ժամանակ Քոչարյանը պարզաբանել է, որ իրականացվել են օպերատիվ – քննչական միջոցառումներ, ընդ որում լրացուցիչ գործողությունների իրականացման կարիք չի առաջացել, ուսումնասիրվել են լրատվամիջոցների հրապարակումները։

Քվեարկության օրը ստացվել է 719 հաղորդագրություն, ընդ որում ավելի քան 600-ը՝ իրավապահների կողմից։ Դիտորդներից 4 հաղորդագրություն է ստացվել, կուսակցություններից ՝ մոտ երկու տասնյակ։ Անգործության մասին դիտորդների բազմաթիվ հայտարարություններից միայն 7-ին էին իրականում ոստիկանությանը վերաբերում։

Քոչարյանը չի շրջանցել նաեւ մեկնաբանությունները ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարության մասին, որն ասել էր, որ ընտրակաշառքը շատ դժվար ապացուցվող հանցագործություն է։ «Ողջամիտ մարդկանց մոտ այս հայտարարությունը զարմանք չի առաջացնում»,- նկատել է Քոչարյանը։

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ ստացվում է, որ նիստի ժամանակ ստիպված են հերքել ոչ թե լուրջ փաստեր, այլ հորինված փաստարկներ։ «Երեսպաշտություն ու քաղաքական ինֆանտիլիզմ»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը ու հեռացել ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ կարգուկանոնի  հրավիրող զանգակի հնչյունի տակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ