News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Տոնածառի գործով» 2 տարի ազատազրկման դատապարտված, ակտիվիստ  Գևորգ Սաֆարյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս ամսին այսօր՝ ապրիլի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցւոմ ասաց նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նա նշեց, որ  Գեւորգ Սաֆարյանը ոտքի հետ կապված խնդիրներ ունի, դժվարությամբ է տեղաշարժվում, սակայն, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը անգործություն է դրսեւորում եւ իր պաշտպանյալին համապատասխան բուժօգնություն չի տրամադրում:

«Գեւորգ Սաֆարյանին տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց», ոտքերը նկարեցին, հետազոտեցին, կրկին հետ ուղարկեցին «Նուբարաշեն»: Մինչ այսօր, սակայն ախտորոշումը չեն հայտնել: Գեւորգ Սաֆարյանը դիմել է, որպեսզի իրեն հետազոտությունների պատասխանները տան, սակայն գրությունը մնացել է անպատասխան»,- ասաց Հայրապետյանը:

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել Տիգրան Հայարպետյանի՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, բողոքի քննության որոշումը կհրապարակվի մայիսին:

Գևորգ Սաֆարյանը կալանավորված է 2016թ-ի հունվարի 1-ից: Նա Նոր տարվա գիշերը փորձել էր տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում,  սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրում են այդ գիշեր ոստիկանների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, որի մեջ դատարանը մեղավոր էր ճանաչել նրան եւ դատապարտել երկու տարի ազատազրկման:

Տպել
Ամենաշատ