News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2016-ը հավանաբար հիշելու են որպես շրջադարձային պահ Եվրոպայում մարդու իրավունքների համար։ Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը, ներկայացնելով ամենամյա հաշվետու զեկույցը 2016-ի համար։

«Մենք կամ այս փուլը պետք  է դիտարկենք որպես ցածր մեկնարկ, որից եվրոպական երկրները թե առանձին- առանձին, թե հավաքական ձեւով՝ նոր ազդակով կհաստատեն իրենց հանձնառությունը մարդու իրավունքներին, կամ էլ այս տարին կնշանավորի մարդու իրավունքների եվրոպական համակարգի ու եվրոպական ինտեգրման վախճանի սկիզբը։

Հանձնակատարը հատուկ ուշադրություն է դարձրել այն աննախադեպ իրավիճակին, երբ երեք երկրներ՝ Ուկրաինան, Ֆրանսիան ու հիմա արդեն Թուրքիան նահանջում են մարդուիրավունքների պաշտպանության հարցերով եվրոպական հռչակագրի դրույթներից։ 2016-ը առանձնանում է նաեւ նրանով, որ այս տարվա ընթացքում դրսեւորվել են ազգային ու եվրոպական մակարդակների վրա՝ ապաստան ստանալու իրավունքի նվաստացմանն ուղղված գործողությունների արդյունքները, Մեծ Բրիտանիայում կայացել է Բրեքսիթի հարցով հանրաքվեն, ձեռնարկվել է հեղաշրջման փորձ Թուրքիայում ու դրան հետեւել է երկրում մարդու իրավունքների վիճակի վատացում, իրականացվել են քաղաքական նախաձեռնություններ, որոնք լրջորեն սպառնում են իրավունքի գերակայությանը Լեհաստանում, իսկ ԱՄՆ-ում նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը։

Ըստ զեկույցի՝ 2016-ին մի շարք անդամ երկրներում, այդ թվում Ադրբեջանում նաեւ դիտարկվել է իրավապաշտպանների ու լրատվամիջոցների վրա ճնշումներն ուժեղացնելու նախկին միտումների շարունակություն։

Հանձնակատարը շեշտել է կառուցվածքային թերությունները Ադրբեջանում տեսակետների արտահայտման ազատության ոլորտում,՝ այդ թվում քննադատական կարծիքներ հայտնող անձանց նկատմամբ դատական հետապնդումները ու գործողությունները նրանց դեմ, ովքեր համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ՝ երկրում մարդու իրավունքների խախտումները վերհանելու գործում ։

Հանձնակատարը նաեւ մտահոգություն է հայտնել Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ պետոթյուններում, այդ թվում Ադրբեջանում փաստաբանների նկատմամբ հետապնդումների ու նրանց վրա ճնշման այլ ձեւերի մասին ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ