News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ  Փաշինյանը Քանաքեռում  քարոզարշավի ժամանակ թեժ բանավեճի բռնվեց Քանաքեռի բնակչուհու հետ։  Տիկինը Փաշինյանին տեսնելով դժգոհեց, որ բոլորը կեղծ են, ճշմարտությունը չեն ասում եւ ինքը չի սիրում կեղծ մարդկանց։ Տիկինը շարունակում էր պնդել, թե արդարություն չկա, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց 10 հազար դրամ ընտրակաշառքով ձայնը վաճառող ու արդարություն պահանջող մարդկանց մասին. «Որ 10 հազար դրամ վերցնում ու քվեարկում են, արդարություն կա՞, մենք եկել ենք,  ձեզ ասում ենք, որ կարող է լինել այլ կերպ, եւ մի վերցրեք դա։ Ես հասկանում եմ՝ էնքան պատգամավոր չեք տեսնում, հենց մեզ տեսնում եք, ինչ հարցեր Սերժ Սարգսյանին պիտի տայիք, մեզ եք տալիս, մի քվեարկեք Հանրապետական կուսակցության օգտին»։

Քանաքեռի բնակչուհին վստահեցրեց, թե երբեք չի քվեարկել ՀՀԿ–ի օգտին, քանի որ ինքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն է ընտրել։ ԲՀԿ–ին ընտրելու հանգամանքը շարժեց դաշինքի անդամների ծիծաղը, որից հետո Փաշինյանն առաջարկեց ծափերով ողջունել կնոջը։ «Կեղծ մարդ չեք սիրում ու Բարգավաճի օգտին եք քվերակե՞լ»,–տիկնոջը դիմեց Փաշինյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ