News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին։

Ավանդական դարձած համաժողովի այս տարվա քննարկումների առանցքում են գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերները, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչությունը եւ լարվածության աճը Կորեական թերակղզում։ Առանձին հարթակներում քննարկվում են նաեւ Մերձավոր Արեւելքում ծայրահեղականության եւ ահաբեկչության աճը, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները եւ այլն։

Համաժողովի աշխատանքների շրջանակում Վիգեն Սարգսյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել արտերկրի իր գործընկերների հետ։ Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ արցախյան հակամարտությանը։ Հայաստանի եւ Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները եւս մեկ անգամ ընդգծել են, որ խնդիրը ռազմական լուծում չունի։

Նույն օրը կայացել է նաեւ Վիգեն Սարգսյանի հանդիպումը Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջեւիչի հետ։ Ընդգծելով հայ եւ սերբ ժողովուրդների ընդհանրությունները, կողմերը համոզմունք են հայտնել, որ դա հրաշալի նախադրյալ է հայ-սերբական հարաբերությունների խորացման համար։ Մասնավորապես, նշվել է, որ համագործակցության մեծ ներուժ կա ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական եւ այլ ուղղություններով։ Որպես արդյունավետ փոխգործակցության օրինակ նշվել է միասնական գործունեությունը խաղաղապահ առաքելություններում։ Հայաստանի եւ Սերբիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները՝ առավել առարկայական դարձնելով քննարկումները երկկողմ փոխգործակցության խնդիրների շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ