News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ես Թուրքիայի կողմից Չեխիայի դեմ որեւէ գործողություններ չեմ ակնկալում ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Չեխիայի խորհրդարանի պատգամավոր Ռոբին Բյոնիշը, որը Չեխիայի խորհրդարան էր ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագիծը։

Ապրիլի 25-ին բանաձեւը ընդունվել է 104 «կողմ» ձայներով։ Փաստաթղթում Հայոց ցեղասպանությունը որակված է մարդկության դեմ հանցագործություն։

«Թուրքիայի տնտեսությունը կախված է Եվրոպայից ու ազատ առեւտրի մասին համաձայնագիրը նրա համար առանցքային նշանակություն ունի։ Դրա համար էլ ես Չեխիայի դեմ որեւէ գործողություն չեմ ակնկալում»,- հայտնել է պատգամավորը

Այն հարցին, արդյոք բանաձեւը կառաջացնի իրավական հետեւանքներ ու արդյոք Չեխիայում կարգելեն Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտումը, Բյոնիշը պատասխանեց, որ երկրի Քրեական օրենսգիրքը հիմա էլ է արգելում ժխտել, հարցականի տակ դնել, գովերգել կամ արդարացնել ցեղասպանությունը

Եվ այսպես ՔՕ 13 հոդվածի 1-ին մասի 405 պարբերությունում ասվում է․

«Ով հրապարակավ ժխտում է, կասկածի տակ դնում, գովերգում կամ փորձում արդարացնել նացիստական կամ այլ ցեղասպանությունները , կամ նացիստական եւ մարդկության դեմ այլ հանցագործությունները կամ ռազմական հանցագործությունները կամ աշխարհի դեմ հանցագործությունները , կպատժվի 6 ամսից մինչեւ 3 տարի ազատազրկումով»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի
Եվրախորհրդարանում Բուլղարիայի ներկայացուցիչ Անգել Ջամբասկին…
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին…
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են...
Բժանիա. Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են քսաներորդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Երթի մասնակիցների պաստառներից մեկին էլ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի՝ ընտանիքի միջոցով փոխանցած ուղերձն էր՝ «Արժեքներն ու սկզբունքներն առավել...
Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը...
Ամենաշատ