News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀԿ նախկին անդամ, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որը խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր «Ծառուկյան» դաշինքից եւ այդ ընտրատարածքում առաջին տեղում է ստացած քվեներով, NEWS.am–ի հետ զրույցում խուսափել է հստակ նշել՝ մանդատ կստանա՞, թե՞ ոչ։

Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլոր թեկնածուներից նախապես ինքնաբացարկի դիմումներ է պահանջել եւ անձամբ է որոշելու՝ ով էմանդատ ստանալու, ով չի ստանալու՝անկախ ստացած քվեների քանակից։

«Ես չգիտեմ՝ ով ինչ է գրել, ես տեղյակ չեմ»,–ասել է Խաչիկ Մանուկյանը։

Ինչ վերաբերում է իր մանդատը ստանալուն, ասել է. «Կգա ժամանակը կխոսենք, դեռ ժամանակ կա, Սահմանադրական դատարան են դիմել, մինչեւ դատարանի որոշումը լինի, էն ժամանակ նոր կխոսենք»։

Հիշեցնենք, որ Խաչիկ Մանուկյանը ՀՀԿ–ից «Ծառուկայն» դաշինքի ցուցակ իր տեղափոխվելը մեկնաբանել էր ՀՀԿ–ի ցուցակում տեղ չլինելու հանգամանքով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ