News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սպիտակ տանը Հյուսիսային Կորեայի հարցով  գաղտնի ճեպազրույց կանցնի սենատորների համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ճեպազրույցը անցկացնելու են պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը ու Շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը։

Չնայած նման ճեպազրույցներ հաճախ են կազմակերպվում օրենսդիրների համար, բայց դրանք հազվադեպ են Սպիտակ տանն անցկացվում։ Նման միջոցառումների համար բնորոշ չէ նաեւ միանգամից բոլոր սենատորների մասնակցությունը։

Ավելի վաղ այս շաբաթ Թրամփը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայում ստեղծված իրադրությունը անընդունելի է, որ որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է պատրաստ լինի ավելի կոշտ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Փհենյանի դեմ՝ նրա հրթիռային ու միջուկային ծրագրերի հետ կապված։

Սենատական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի խոսքով ինքն է խնդրել նախագահին նման ճեպազրույց կազմակերպել, հաշվի առնելով Փհենյանի վարքագծի անկանխատեսելիությունը։ «Նախագահը հստակ հասկացրել է , որ միջուկային ու հրթիռային սպառազինումներով զինված Հյուսիսային Կորեան մեզ համար անընդունելի է ու սպառնում է մեր ազգային անվտանգության առանցքային շահերին»,- ասել է Մաքքոնելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ