News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փորձագետները, որոնք մասնակցում են ՏՈւ-154 օդանավի կործանման հետաքննությանը, հանգել են այն եզրակացության, որ օդանավը գերծանրաբեռնված է եղել, հայտնում է Gazeta–ն։

Պարբերականի տեղեկություններով նորմատիվային 98 տոննայի փոխարեն օդանավը 110 տոննա ծանրաբեռնվածությամբ է թռիչքն իրականացրել։ Մերձմոսկվայի Չկալովի օդանավակայանից այն օդ է բարձրացել 99․6 տոննա քաշով՝ վառելիքի հետ միասին։ Ադլերում օդանավը վերալիցքավորել են, որից հետո քաշը հասել է 110 տոննայի։

Անձնակազմը կհրաժարվեր թռիչքից, եթե իմանար նորմատիվային քաշի 10 տոննայից ավելի գերազանցման մասին, կամ էլ թռիչքը կիրականացներ գերծանրաբեռնվածությունը հաշվի առնելով։ «Անձնակազմի վերջին գործողությունները կարելի է բացատրել նրանով, որ օդաչուները կռահել էին, որ օդանավի հետ ինչ-որ խնդիրներ կան ու փորձել են վերադառնալ թռիչքի օդանավակայան»,- գրում է պարբերականը։ Ազդեցություն է ունեցել նաեւ չվերթի ժամը՝ անձնակազմը պատկերացում չուներ, որ ջրի մակերեսին քիչ հեռավորություն է մնացել։

Ավիացիոն անվտանգության հարցերով փորձագետ Վալենտին Դուդինը ՌԲԿ-ի հետ զրույցում «միանգամայն հավանական» է անվանել այն վարկածը, որ Տու 154-ի կործանումը գերծանրաբեռնվածության հետեւանքով է տեղի ունեցել։ Նրա խոսքով օդաչուները ամենայն հավանականությամբ իմացել են այդ խնդրի մասին, սակայն «նրանք կատարում են հրամանը ու ոչ միշտ են կարողանում առարկել վերադաս ղեկավարությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ