News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անոնսել է է «հարկերի ամենազանգվածային նվազումն ու խոշորագույն հարկային բարեփոխումը» երկրի պատմության մեջ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Մինչ այդ հարկային բարեփոխման ծրագրի մասին խոսել էր նաեւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։ Նրա խոսքով կորպորացիայի հարկը, որը հիմա 35 տոկոս է կազմում ու համարվում ամենաբարձրը զարգացած երկրների շրջանում, կնվազի մինչեւ 15 տոկոս ընկերությունների համար։ Իսկ ֆիզիկական անձանց համար այդ հարկի առավելագույն նիշը, որը կազմում է 39․6 տոկոս, նույնպես մի քանի կետով կնվազի։

Պարզեցվելու է նաեւ հարկային հայտարարագրերի տրամադրման գործընթացը։

Մնուչինի խոսքով բարեփոխման նպատակներից մեկն է պարզեցնել անձնական հարկերի համակարգը։ Ակնկալվում է , որ Կոնգրեսը քննադատաբար կվերաբերվի կորպորատիվ հարկերը նվազեցնելու՝ Թրամփի մտադրությանը, որը որոշ վերլուծաբանների կարծիքով առաջիկա տասը տարիներին կարող է ԱՄՆ-ի 20 տրիլիոն դոլար կազմող երկարաժամկետ պարտքը ավելացնել եւս 2 տրիլինով։

Որոշ հանրապետականների էլ մտահոգում է այն հանգամանքը, որ Թրամփի ծրագիրը չի նախատեսում որեւէ նոր միջոցառում գանձարանի մուտքերն ավելացնելու ու դրանով իսկ հարկերի նվազումը փոխհատուցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ