News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգի տեղակայման նպատակն է սթափեցնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, այլ ոչ թե «նրան ծնկի իջեցնել»։ Այս մասին ասել է ԱՄՆ ԶՈՒ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար ծովակալ Հարի Հարիսը՝ Սպիտակ տանը սենատորների համար գաղտնի ճեպազրույցից առաջ, փոխանցում է BBC-ն։

Նրա խոսքով ԱՄՆ-ն պատրաստ է չեզոքացնել հյուսիսկորեական հրթիռային սպառնալիքը՝ «լավագույն տեխնոլոգիաների» օգնությամբ։ Հարիսը ընդունել է, որ յուրաքանչյուր հրթիռային փորձարկման հետ միասին «Կիմը ավելի է մոտենում իր նպատակին՝ այն է ամերիկյան քաղաքների դեմ միջուկային զենք կիրառելը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ