News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատում անցել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել նահանգի իշխանությունների ներկայացուցիչները։

Մասնավորապես ողջույնի խոսքով է հանդես եկել Մասաչուսեթսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ռոբերտ Ա․ Դելեոն, նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց , ովքեր հսկայական աշխատանք են իրականացրել նահանգի հայկական համայնքի համար։ Նա նաեւ հիշատակել է «Խոստում» ֆիլմի մասին, որն ապացուցում է , թե ինչի է հասել հայկական համայնքը Հայոց ցեղասպանությունը վերապրելուց հետո։ «Մենք պետք է ապահովենք, որ մարդկային ոգին մթագնի անմարդկայնությունը»,- ասել է Դելեոն։

Հիմնական զեկույցով է հանդես եկել Մասաչուսեթսի գլխավոր դատախազ Մաուրա Հիլին։ Նա շեշտել է, որ Հայոց ցեղասպանությոնը եղել է պատմության ամենամռայլ ժամանակաշրջանը։ «Որպես գլխավոր դատախազ ես գիտեմ, որ կարեւոր է հանցագործությունն անվանել իր անունով ու մեղավորներին պատասխանաատվության կանչել»,- ասել է Հիլին։ «Հենց դրա համար էլ այդքան ամոթալի է, որ ինչ -որ մեկը, կամ ինչ-որ երկիր հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։ Նա հավելել է, որ ժխտումը պետք է մարդու իրավունքների բոլոր պաշտպաններին ու արդարության համար պայքարողներին դրդի շարունակել իրենց պայքարը։

Նահանգապետը 2017-ի ապրիլի 24-ժը հռչակել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ