Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածում՝ Գուամ կղզու մերձակայքում, ամերիկյան ռազմաօդային ուժերի MH-6R ուղղաթիռ է կործանվել: Երկու օդաչուներն ու անձնակազմի մեկ անդամը չեն տուժել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:
MH-6R-ը USS Sterett հածանավում տեղակայված ուղղաթիռ է, որը մարտի 31-ին հեռացել է Սան Դիեգոյից: Պատահարի այլ հանգամանքներ չեն հաղորդվում: