News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարոկկոյի խորհրդարանը չորեքշաբթի հավանության է արժանացրել վարչապետ Սադէդդին ալ Ուսմանի կոալիցիոն կառավարությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարների նոր կաբինետն ստացել է մեծամասնության աջակցությունը՝ 208 կողմ, 91 դեմ հարաբերակցությամբ: Քվեարկությունից առաջ վարչապետն ասել է, որ կառավարության առաջնահերթություններից է լինելու պետական ապարատի բարեփոխումը, կրթական համակարգի վերափոխումը եւ քաղաքացիների տնտեսական վիճակի միջեւ առկա տարբերությունների վերացումը: Նա նաեւ խոստացել է պահպանել միգրանտների իրավունքները:

Մարտին Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը փոխել էր երկրի վարչապետին եւ կարգադրել նոր կառավարություն ձեւավորել: Նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո երկրում կառավարություն չէր ձեւավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ