News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանից Ռուսաստան եւ հակառակը ավիատոմսերն էժան են, եւ դա միանգամայն բացատրելի է: Այս մասին ապրիլի 27-ին հայտարարեց Հայաստանի քաղավիացիայի գլխավորր վարչության պետ Սերգեյ Ավիտիսյանը՝ Եվրամիության բանակցային թիմի ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ժամանակ: Եվրոպացի հյուրերը ժամանել են՝ Հայաստան- ԵՄ միասնական ավիացիոն տարածքի վերաբերյալ բանակցությունների համար:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ Ավետիսյանն ասաց, որ դեպի Ռուսաստան տոմսերն էժան են միանգամայն հասկանալի պատճառով. Հայաստանից շատ են թռչում: Որոշ ուղղություններով թռիչքները կարող են ավելի թանկ լինել, քան հարեւան երկրներում, որոշ ուղղություններով՝ ավելի էժան, նկատեց Ավետիսյանը: «Եվրամիության հետ հաջող բանակցությունները կօգնեն ավելեցնել նաեւ եվրոպական չվերթների հաճախականությունը, հետեւաբար՝ նվազեցնել գներն ու ավելացնել պահանջարկը», - ավելացրեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ