News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բրիտանական Albanwise ներդրումային ընկերությունը Մեծ Բրիտանիայի Նորթ Յորքշիր կոմսությունում գյուղ է գնել, որը 20 մլն ֆունտով վաճառքի էր հանվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  ITV հեռուստաալիքին։

Վեսթ Հեսլեր (West Heslerton) գյուղը վաճառքի է հանվել մոտ մեկ տարի առաջ։ Դրա տարածքում (ավելի քան 850 հեկտար) գտնվում է 21 սենյակ ունեցող մեծ առանձնատուն, 43 տուն, փաբ, սպորտով զբաղվելու համար վայր եւ սպորտային հրապարակներ։ Գործարքի կոնկրետ գումարը չի նշվում, սակայն հեռուստաալիքն ընդգծում է, որ բնակավայրը վաճառվում էր 20 մլն ֆունտով։ 

«Albanwise Ltd-ին պետք է դառնա Ուեսթ Հելսերթնի նոր սեփականատերը, ընկերությունը նախատեսում է այն ընդգրկել Նորթ Յորքշիրի տիրույթների կազմում»,- հայտարարել է ներդրումային ընկերության ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ