News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսրայելի Զինված ուժերի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունները, որ Իսրայելը Դամասկոսի օդանավակայանի տարածքում ավիահարված է հասցրել «Հըզբալլահի» պահեստին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Տվյալ տեղեկատվությունը չենք կարող մեկնաբանել»,- Իսրայելի ԶՈւ ներկայացուցչի խոսքերն է փոխանցում Ռոյթեր գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր Դամասկոսի օդանավակայանի տարածքում հզոր պայթյունի մասին: Ռոյթեր գործակալության աղբյուրներով՝ Իսրայելն ավիահարված է հասցրել օդանավակայանի շրջանում գտնվող «Հըզբալլահ»-ի պահեստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ